Այսօր: Ուրբաթ, 23 Հունիսի 2017թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.06.17 ԱՅՑԵՐ` ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Հունիսի 15-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ- ի ավագ նախադպրոցական տարիքի սաները այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Երեխաներն իրենց ոգևորվածությամբ ու հարցերով փորձում էին հնարավորինս շատ նոր բաներ իմանալ մեր պատմությունից: Երեխաները եղել են նաև Արմավիրի քաղաքային զբոսայգու Սուրբ Նարեկ եկեղեցում,որտեղ վառել են մոմեր և խնդրել,որ երբեք չլինի պատերազմ, և որ միշտ երկինքը խաղաղ լինի:

19.06.17 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 2017 թվականի հունիսի 16-ին Արմավիր քաղաքի Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արվեստի դպրոցի սաների միջոցառումը: Իրենք իրենց հեքիաթային աշխարհից բերված խայտաբղետ կատարումներով` դահլիճում ներկա գտնվողներին տեղափոխեցին զարմանահրաշ մի աշխարհ:

 Միջոցառումն ավարտվեց <<Հանուն խաղաղության>> պարով, որտեղ ներկայացված էին տարբեր ազգային պարերի շարաններ:

16.06.17 ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ <<ՄԻ ԲՈՒՌ ԾԻԾԱՂ>> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 Հունիսի 15-ին Արմավիր համայնքի Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Արտաշես Քալանթարյանի հեղինակությամբ <<Մի բուռ ծիծաղ>> ներկայացումը:Ամեն ինչ շատ գեղեցիկ էր. գեղեցիկ բեմ,գեղեցիկ ներկայացում, որտեղ հանդես եկան Արմավիր համայնքի Մշակույթի տան թատերական խմբի երիտասարդները,ովքեր կարողացան գոհացնել հանդիսատեսին:

14.06.17 ԳԱԶՊՐՈՄԻ <<ՖԱԿԵԼ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆ
 2016 թվականի հոկտեմբերի 15-ից 22-ը ընկած ժամանակահատվածում Ուֆայում տեղի է ունեցել Գազպրոմի <<Ֆակել>> միջազգային մրցույթ փառատոնի առաջին փուլը, որտեղ մասնակցել է <<Սարերի շունչը>> խումբը, և խմբի վոկալիստներ Գոռ Սարգսյանն ու էլեն Քալանթարյանը գրավել են երկրորդ տեղը: Գազպրոմի <<Ֆակել>> միջազգային մրցույթ փառատոնի գալա համերգը տեղի ունեցավ 2017 թվականի մայիսի 13-ից 22-ը, Սոչիում, որտեղ մրցակցությունը եղել է տարբեր երկրների միջև, և կրկին անգամ ելույթ է ունեցել <<Սարերի շունչը>> խումբը, և Գոռ Սարգսյանն ու Էլեն Քալանթարյանը գրավել են երրորդ տեղը:  12 տարեկան Գոռ Անդրանիկի Սարգսյանը Արմավիրի քաղաքապետարանի  Արվեստի դպրոցի ... Մանրամասն
13.06.17 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

 Արմավիրի  Ա. Ղազարյանի անվան մարզական դպրոցի սան` 14 տարեկան Սոնա Վաչիկի Հարությունյանը, մասնակցել է  բազմաթիվ միջազգային մրցաշարերի և արժանացել տարբեր կարգի մրցանակների: Հունիսի 8 -ին մասնակցել է կրտսեր տարիքի պատանիների ՀՀ առաջնությունում և 57 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, որի հետ կապված ՀՀ Բռնցքամարտի Ֆեդերացիայի կողմից արժանացել է մեդալի և շնորհակալագրի:

 Սոնա Հարությունյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, իր խորին շնորհակալությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ` Ռուբեն Խլղաթյանին` իր  դստերը մշտապես աջակցելու համար:

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32

+374 237 23654

armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner